
ԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ Թրամփին այցելելուց առաջ, լրագրողներին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկիի հետ՝ Թրամփին այցելելուց առաջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը նախ մեկ ժամ բանակցություններ կվարի Զելենսկիի հետ, ապա կընդունի եվրոպացի առաջնորդներին։
Տես նաև՝ Հրապարակվել է Թրամփի, Զելենսկու և ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակացույցը




