ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն կարող է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Politico

Նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի և ուկրաինացի առաջնորդներին ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային՝ որոշ պայմաններով, գրում է Politico-ն։

Քննարկումը տեղի է ունեցել Գերմանիայի կողմից չորեքշաբթի օրը կազմակերպված առցանց հանդիպման շրջանակ, որի նպատակն էր համաձայնեցնել ամերիկյան և եվրոպական դիրքորոշումները Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուրբաթ օրը կայանալիք գագաթնաժողովից առաջ։

Politico-ի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն պատրաստ է որոշակի դեր խաղալ Կիևին ապագա ռուսական ագրեսիան կանխելու միջոցներ տրամադրելու գործում, եթե հրադադար կնքվի։ Թրամփը հստակեցրել է, որ նման պարտավորությունները չեն լինի ՆԱՏՕ-ի շրջանակներում և չեն ներառի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղղակիորեն զենք կամ զորքեր մատակարարելու մեխանիզմներ։ Նա պատրաստակամ է թույլ տալ, որ եվրոպական երկրները գնել ամերիկյան արտադրության զինտեխնիկա՝ Կիևին փոխանցելու համար։

Այս քայլը, ըստ նրա վարչակազմի, մեծացրել է ճնշումը Մոսկվայի վրա և համոզել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Թրամփը չի ներկայացրել անվտանգության երաշխիքների մանրամասն կառուցվածքը, սակայն ընդգծել է, որ դրանք պետք է դառնան ցանկացած վերջնական խաղաղության համաձայնագրի անբաժանելի մաս։ Եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաները, թեև զգուշավոր լավատեսություն են ցուցաբերում, մտահոգված են այն հանգամանքով, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Թրամփը Պուտինի հետ փակ քննարկումների ժամանակ։

Կարդացեք նաև

Back to top button