
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան տարածքային փոխանակումների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։
«Կլինեն որոշ փոխանակումներ։ Կլինեն որոշ տարածքային փոփոխություններ», — ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ «Ես սա գիտեմ, քանի որ խոսել եմ Ռուսաստանի և բոլորի հետ», — ասել է ամերիկացի առաջնորդը՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Նշելով հնարավոր փոխանակումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ սա «Ուկրաինայի օգտին է»։ «Սա լավ բան է, վատ չէ։ Եվ նաև երկու կողմերի համար էլ վատ բան է », — հավելել է ԱՄՆ նախագահը։ Թրամփն ասել է, որ կփորձի «որոշ տարածքներ վերադարձնել Ուկրաինային»։ Նա նաև պարզաբանել է, որ շատ կարևոր է համարում ափամերձ տարածքները։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպասվող հանդիպման մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Պուտինը և Թրամփը կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու տարբերակների քննարկման վրա։ Կրեմլը սպասում է, որ Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի տարածքում, ընդգծել է Ուշակովը։




