
Սարիկ Մինասյանը ստանձնելու է Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը:
Մինասյանը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ:
«Ինչպես ինձ վստահված բոլոր պաշտոններում, այստեղ ևս ծառայելու եմ երկրիս՝ ի շահ մեր պետականությանը, ի շահ Հայաստանի Հանրապետությանը:
Մեր երկրի էներգետիկ ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ամրապնդվի, ուղղի մեջքն ու իրական զարգացման ճանապարհին կանգնի:
Մեծ պատիվ եմ համարում իմ ներդրումն ունենալ ոլորտի կայունացման գործընթացում:
Վստահ եմ՝ սպառողը կարճ ժամանակ անց զգալու է այն դրական փոփոխությունները, որոնց հասնելու ենք»,- նշել է նա:
Սարիկ Մինասյանը Գյումրու ավագանու այս տարվա մարտին կայացած արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր:




