ԿարևորՄիջազգային

15% մաքսատուրք ԵՄ ապրանքների վրա․ ԱՄՆ-ն և ԵՄ-ն առևտրային նոր համաձայնագիր են կնքել

ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջնորդները հայտարարել են, որ կարողացել են համաձայնության գալ առևտրային համաձայնագրի շուրջ:

Գերմանացի արդյունաբերողները դժգոհ են այս համաձայնագրից: Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Շոտլանդիայի իր գոլֆի ակումբում:

Թրամփը լրատվամիջոցներին հայտարարել է, որ ԵՄ երկրներից ԱՄՆ ներմուծման ապրանքների մաքսատուրքը կկազմի առնվազն 15%: Բացի այդ, ըստ նրա, ԵՄ երկրները հաջորդ չորս տարիների ընթացքում ԱՄՆ-ից կգնեն 750 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա և էներգետիկ ռեսուրսներ, ինչպես նաև կներդնեն 600 միլիարդ դոլար ամերիկյան տնտեսությունում:

Ֆոն դեր Լեյենը, ինչպես հաղորդում են գործակալությունները, ասել է, որ կողմերին հաջողվել է շահավետ գործարք կնքել:

«Սա լավ գործարք է բոլորի համար»,- ասել է Թրամփը։ -Դա մեզ ավելի կմերձեցնի։ Որոշ իմաստով, դա գործընկերություն է»։

Իր հերթին, ֆոն դեր Լեյենն այն անվանել է «հիանալի գործարք», որը ձեռք է բերվել «դժվար բանակցությունների» միջոցով։

Պողպատի և ալյումինի վրա Թրամփի կողմից աշխարհի բոլոր երկրներից ներմուծման վրա սահմանված 50% մախսավճարները կմնան ուժի մեջ նաև ԵՄ-ի համար։

Կարդացեք նաև

Back to top button