
Աշխարհում արագորեն զարգանում է կրիպտոշուկան։ Ոլորտի մասնագետները վստահ են, որ բիթքոինն ապագայի փողն է։ Հայաստանում առաջին անգամ ոլորտը կարգավորող օրենսդրություն է սահմանվել։ Ըստ այդմ՝ բանկերն առանց նոր լիցենզիայի կրիպտոակտիվներով ծառայություն են մատուցելու լրացուցիչ թույլտվությամբ։ Բանկերը չեն կարող ուղիղ լիցենզիաներով կրիպտոակտիվներին առնչվող ծառայություն մատուցել։ Մասնագիտական դաշտում հորդորում են ուշադիր լինել հնարավոր ռիսկերից խուսափելու համար։
Ինչո՞ վ է տարբերվում բիթքոինը սովորական արժույթից․ մասնագետներն ընդգծում են՝ թիվը սահմանափակ է՝ 21 մլն, և այն հնարավոր չէ տպել կամ կրկնօրինակել։ Ստելլա Դարբինյանն ապագայի փողի մասին ամեն ինչ գիտի ․
«Փոխանցումները մատչելի են, չկան միջնորդ կազմակերպություններ, կախված չեն փոխանցման համակարգերից։ Սա խոսում է նաև այն մասին, որ փոխանցումները շատ մատչելի են։ Միջնորդավճարները ցածր են»։
Փորձագետները նշում են, որ կրիպտոարժույթի պահանջարկն առացացել է դեռ 1980–ականներին, պարզապես դեռ համացանց ու մարքեթինգ չկար, որ քաղաքացիներն էլ իմանային այդ մասին։ Էլեկտրոնային դրամապանակ կարելի է բացել՝ փոխանցելով գումարը։
«Եթե ես, օրինակ, ցանկություն ունեմ մեկնելու Դուբայ, նախ պետք է դրամը կոնվերտացիա անեմ դոլարի, հետո՝ դիրհամի։ Հնարավոր կորուստներ են լինում այդ ընթացքում։ Իսկ այս դեպքում ես ունեմ իմ էլեկտորնային դրամապանակը, արագ փոխարինում եմ միանգամից»։
Բիթքոինի տատանողականությունը, ի տարբերություն ազգային արժույթների, շատ է։ «Ապագայի փող»․ այսպես են համաշխարհային փորձագետները բնութագրում՝ կրիպտոակտիվը համեմատելով թվային ոսկու հետ։ Բայց այս դեպքում էլ ռիսկերը մեծ են, հատկապես եթե անձը տարրական գիտելիքներ չունի, հեշտությամբ կարող է զեղծարարության զոհ դառնալ՝ զգուշացնում են մասնագետները։ WEB3 հիմնադրամի եվրանգելիստ Արտյոմ Հարությունյանը բացատրում է՝ դրամապանակ է բացվում անձի գրպանում՝ առանց տվյալներ ներկայացնելու։ Այդ պահից արդեն փոխանցվող գումարը սառեցնել, հանել հնարավոր չէ ․
«Տելեգրամն արդեն ունի դրամապանակ։ Ինչքան հեշտությամբ նամակ եք ուղարկում, ա յդքան հեշտությմաբ էլ կարող եք գումար փոխանցել։ Առաջիկայում նման հնարավորություն նաև Ֆեյսբուքը կտա, Թվիթերը»։
Հայաստանում կրպիտոակտիվների մասին օրենքն ընդունված է։ Սա մասնագիտական դաշտում մայր օրենք են համարում։ Նշում են, որ մինչև այս պահը ոչ մի կարգավորում չկար։ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ասում է՝ օրենքը հստակություն կմտցնի և՛ ներդրողների, և՛ սպառողների համար․
«Գիտենք, որ ոլորտը նորարար է, բայց և ունի ասոցացված ռիսկեր։ Բոլորի նպատակը այդ հնարավորությունները ու ռսիկերը կարողանանք հավասարակշռել՝ առանց էական ռիկսերի ենթարկելու։ Կարևոր է , որ մասնավորի տեսանկյունից իրավական դաշտը շատ կոնկրետ է։ Այստեղ տնտեսական գործունեություն ծավալել ցանկացողի համար ամեն ինչ շատ հստակ է»։
Ոլորտի ներկայացուցիչներն օրենքը խնդրահարուց են համարում։Խիստ կանոններ են գծվում կրիպտոարժույթով առևտուր անողների համար՝ ասում է եվրանգելիստ Արտյոմ Հարությունյանը․
«Հիմա կարողանում են Իրանի քաղաքացիները գալ էստեղ առևտուր անել կրիպտոակտիվով, Ռուսաստանի քաղաքացիներն էլ և այլն։ Դրանք իսպառ արմատախիլ ենք անում»։
Layerswap ստարտափի հիմնադիր Արամ Քոչարյանը համարում է, որ նոր օրենքը խնդրահարույց է ոչ միայն ֆինանսական, այլև տեխնոլոգիական առումով։ Քոչարյանն ասում է՝ երբ որևէ ստարտափ ցանկանում է կրիպտոոլորտ մտնել, նախնական փուլում մշակում է որևէ ֆինանսական ծառայության ոչ կրիպտոմոդելը, որը համարվում է ֆինանսական ծառայություն։ ԿԲ-ն, նոր օրենքի համաձայն, ամեն պահի կարող է վերահսկել ու կասեցնել այդ գործընթացը՝ կրճատելով նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների թիվը․
«Այդ վիճակում ստարտափը փաստորեն մատուցում է ֆինանսական ծառայություն, բայց երբ տեսնում է արդեն օգտագործողներ կան, գնում է ներդրողների մոտ, ներդրողներն իրեն փող են տալիս, սկսում է ավելի մեծ թիմ հավաքել, ավելի խելացի թիմ հավաքել, որը սկսում է իր պրոդուկտը ստեղծել՝ կրիպտոստանդարտներին համապատասխան։ Այսինքն՝ այդ պրոդուկտը կամ ծառայությունը էլ վերահսկման կարիք չի ունենա։ Հիմա այս կարգավորումը ամբողջ պրոցեսի այս մանրամասները բաց է թողում»։
Մասնագիտական դաշտում, այդուհանդերձ, հորդորում են ուշադիր լինել հնարավոր ռիսկերից խուսափելու համար։




