ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարման, X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրողը։
Նրա աղբյուրների համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ին առավոտյան՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։
Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը և Զելենսկին քննարկելու են Կիևին որոշակի տեսակի ամերիկյան զենքի մատակարարումը կասեցնելու հարցը։
Թրամփը հուլիսի 3-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ին Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է սպասել Կիևի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետներին։ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև զրույցում Վաշինգտոնի կողմից Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու թեման չի բարձրացվել, լրագրողներին ասել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։




