ԿարևորՄիջազգային

Իրանը միջուկային համաձայնագրի վերաբերյալ պատասխան առաջարկներ կներկայացնի ԱՄՆ-ին

Իրանը շուտով միջնորդ Օմանի միջոցով ԱՄՆ-ին կներկայացնի միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր պատասխան առաջարկները, գրում է Reuters-ը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ Վաշինգտոնի վերջին առաջարկը Թեհրանի համար «անընդունելի» է։

Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ի առաջարկը չի լուծում երեք առանցքային հարց՝ ուրանի հարստացմանը, Իրանից բարձր հարստացված ուրանի պաշարների արտահանմանն ու պատժամիջոցների չեղարկմանը վերաբերող տարաձայնությունները։

«Մենք կներկայացնենք առաջարկ, որը կլինի ողջամիտ, տրամաբանական և հավասարակշռված»,-հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Նա նշել է, որ դեռ հստակեցված չէ բանակցությունների 6- փուլի ամսաթիվը։

Նախորդ շաբաթ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ևս մերժել էր ԱՄՆ առաջարկը՝ այն համարելով Իրանի ազգային շահերին հակասող։

Կարդացեք նաև

Back to top button