ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան փաստաթղթեր են փոխանակել կարգավորման վերաբերյալ․ Զելենսկի

Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում կայացած բանակցություններում կարգավորման վերաբերյալ փաստաթղթեր են փոխանակել և պատրաստում են նաև ռազմագերիների նոր փոխանակում, Վիլնյուսում ՆԱՏՕ-ի միջոցառումից հետո ասուլիսում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«Նրանք փաստաթղթեր են փոխանակել թուրքական կողմի միջոցով։ Մենք նաև պատրաստում ենք ռազմագերիների նոր ազատ արձակում», — ասել է նա։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են մեկ ժամից մի փոքր ավելի, հանդիպումը սկսվել է Չիրաղանի պալատում ժամը 14:43-ի սահմաններում և ավարտվել է 15:57-ին։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները վերսկսվել են մայիսի 16-ին՝ ավելի քան երեք տարվա ընդմիջումից հետո։ Առաջին հանդիպումը տևել էր մոտ երկու ժամ։ Բացի հրադադարի ուղղությամբ աշխատանքը շարունակելու հայտարարված մտադրությունից՝ կողմերը համաձայնել էին գերիներին փոխանակել «1000-ը՝ 1000–ի դիմաց» սկզբունքով։ Այս պայմանավորվածությունը կյանքի է կոչվել։

Կարդացեք նաև

Back to top button