ԿարևորՔաղաքական

Հարավային Կովկասն ունի խաղաղության օազիս դառնալու հնարավորություն․ Վրաստանի նախագահ

Շատ գոհ եմ հանդիպումներից, որոնք ունեցել եմ հարևան երկրների առաջնորդների հետ։ Հարավային Կովկասը հնարավորություն ունի դառնալու խաղաղության օազիս տարածաշրջանում, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի Հանրային hեռուստաընկերության «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման շրջանակում։

«Իդեալական պատկեր էր, երբ մենք զրուցում էինք միմյանց հետ։ Իմ առաջին այցը եղել է Ադրբեջան, այնուհետև՝ Հայաստան։ Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ ԱՄՆ-ի շնորհավորանքն էլ է սա ընդգծում։ Նրանց համար նույնպես ակնհայտ դարձավ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի Հարավային Կովկասի խաղաղությունը դառնա առաջնահերթություն։ Իհարկե, կհայտնվեն բոլոր մեծ պետությունների շահերը։ Հարավային Կովկասն ունի հնարավորություն, որպեսզի դառնա տարածաշրջանային օազիս, ոչ թե հակամարտությունների առարկա, կամ որևէ մեծ երկրի հանձնարարությունը կատարող։ Հակառակը՝ աստիճանաբար պետք է շարժվենք հանդիպումների, ներդրումների, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ ռեսուրսը գոյություն ունի», – նշել է Միխեիլ Ղավելաշվիլին։

Կարդացեք նաև

Back to top button