ԿարևորՄիջազգային

Նիդերլանդներում Haribo-ի քացրավենիքներում կանեփ է հայտնաբերվել

Haribo-ն Նիդերլանդներում հետ է կանչել իր Happy Cola F!ZZ ապրանքանիշի 1 կգ-անոց տոպրակները դրանցում կանեփի հետքեր հայտնաբերելու պատճառով։

Նիդերլանդների սննդամթերքի անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ քաղցրավենիք ուտելուց հետո մի քանի մարդ՝ մեկ ընտանիքի անդամներ, բողոքել են ինքնազգացողության վատացումից։ Նրանց մոտ արձանագրվել է գլխապտույտ։ Վերլուծության արդյունքում նմուշներում հայտնաբերվել է կանեփի ակտիվ բաղադրիչ։

Haribo-ի ներկայացուցիչը հայտնել է BBC-ին, որ ընկերությունը համագործակցում է ոստիկանության հետ աղտոտման պատճառները պարզելու նպատակով։

Դեռևս հայտնաբերվել է միայն երեք աղտոտված տուփ, սակայն որպես նախազգուշական քայլ վաճառքից հետ է կանչվել ողջ պաշարը։ Տվյալ տոպրակների օգտագործման ժամկետը նշված է 2026 թվականի հունվար։

Սննդամթերքի անվտանգության ծառայության զգուշացրել է՝ «չուտել այդ քաղցրավենիքը», քանի որ դրանք կարող են հանգեցնել առողջական խնդիրների։

Ընկերությունը նաև նշել է, որ միջադեպը սահմանափակվում է միայն Նիդերլանդներով, և այլ երկրներում վաճառվող Haribo ապրանքատեսակները անվտանգ են սպառման համար։

Կարդացեք նաև

Back to top button