ԿարևորՄիջազգային

ԵՄ երկրներում Tesla էլեկտրական մեքենաների վաճառքը կրկնակի նվազել է

Եվրոպական Միությունում ամերիկյան Tesla ընկերության էլեկտրական մեքենաների վաճառքը կտրուկ նվազում է։ Ապրիլին Tesla-ն ԵՄ-ում վաճառել է 5475 մեքենա, ինչը 52.6 տոկոսով պակաս է 2024 թվականի նույն ամսվա ցուցանիշից, հայտնել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան (ACEA):

Tesla-ի վաճառքի ցուցանիշները 2025 թվականի առաջին չորս ամիսներին տարեկան կտրվածքով նվազել են 46.1 տոկոսով՝ հասնելով 41677 մեքենայի, նշվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, ԵՄ-ում էլեկտրական մեքենաների ընդհանուր վաճառքը ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 26.4 տոկոսով։ Վաճառված մեքենաների ընդհանուր թվի մեջ էլեկտրական մեքենաները կազմել են 15.3 տոկոս, նշում է ACEA-ն։ Ամենատարածված մոդելը Skoda Elroq-ն է, իսկ նախկին առաջատարը՝ Tesla Y-ը, այժմ ընդամենը 9-րդ տեղում է։

Ընդհանուր առմամբ, միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունը վաճառքի առումով գերազանցել է ինը մրցակիցների, որոնց թվում են գերմանական Volkswagen-ը և BMW-ն, ֆրանսիական Renault-ն և չինական BYD–ը։

ԵՄ-ում հիբրիդային մեքենաների վաճառքը տարեսկզբից ի վեր աճել է 20.8 տոկոսով, մինչդեռ բենզինով աշխատող մեքենաների վաճառքը նույն ժամանակահատվածում նվազել է 20.6 տոկոսով։

Կարդացեք նաև

Back to top button