ԿարևորՄիջազգային

Ստամբուլում ռուս-ուկրաինական հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են

Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ եռակողմ հանդիպումն ավարտվել է։ Առաջինը լուրը հայտնել է «Անադուլուն», ապա նաեւ «ՌԻԱ-Նովոստին» ու ՏԱՍՍ- ը։ Բանակցությունները տեւել են երկու ժամից ավելի։

«Ինտերֆաքսը» ռուսական եւ ուկրաինական իր աղբյուրները վկայակոչելով հայտնել են, որ բանակցություններում դադար է հայտարարվել։

Մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն Reuters- ը, հղում անելով ուկրաինական դիվանագիտական իր աղբյուրներին, հայտնել է, որ Ռուսաստանը բանակցություններում հրադադարի համար պահանջել է, որ Ուկրաինան զորքերը դուրս բերի իր տարածքից։

Նրանց խոսքով, Ռուսաստանի պահանջները անիրատեսական են եւ դուրս են նախկինում քննարկվող պահանջների շրջանակից։

BBC- ի աղբյուրն էլ հայտնել է, որ բանակցություններից հետո ռուսական պատվիրակությունը պատրաստվում է մեկնել օդանավակայան։

Բանակցություններին ամերիկյան պատվիրակությունը չի մասնակցել, քանի որ Ռուսաստանը պահանջել է, որ այն ներկա չլինի հանդիպմանը։

BBC-ի աղբյուրը սա գնահատել է որպես խաղաղության գործընթացը տապալելու փորձ։

«Եթե նրանք եկել էին հարցեր լուծելու, խաղաղության ուղղությամբ քայլ անելու համար, ապա պետք է շահագրգռված լինեին, որ ամերիկացիները լինեն սենյակում»,- ասել է բրիտանական լրատվամիջոցը զրուցակիցը։

Կարդացեք նաև

Back to top button