ԿարևորՔաղաքական

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության համաձայնագրի աշխատանքների ավարտի առիթով

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին խաղաղության համաձայնագրի աշխատանքների ավարտի առիթով։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը  X- ում գրել է․

«Սա կարևոր քայլ է առաջ։ Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության մեջ՝ ամբողջ տարածաշրջանը մերձեցնելու և մեր Միությանը մոտեցնելու համար», — նշել է նա։

Կարդացեք նաև

Back to top button