
Ստամբուլում նախատեսված է Իրանի եւ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին մասնակից եվրոպական երեք երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենների հանդիպումը, հայտնում է ԻՌՆԱ-ն։
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային հայտնել է, որ Իրանի ու Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդիպման օրակարգում խորհրդակցություններ են նաեւ Իրանի եւ ԱՄՆ միջեւ միջնորդավորված բանակցությունների շուրջ։




