Հասարակություն

Փոխհրաձգություն Մախաչկալայում. հաղորդվում է զոհերի մասին

Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման վրա հարձակման հետևանքով զոհվել է 3 ոստիկան, հայտնում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը իր Telegram ալիքում։

«Այսօր, մոտավորապես ժամը 14:20-ին, Մախաչկալայում անհայտ անձինք հարձակվել են Դաղստանի Հանրապետության ՆԳՆ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման վրա: Նախնական տեղեկությունների համաձայն՝ արդյունքում զոհվել է երեք ոստիկան»,- ասվում է հայտարարության մեջ:

Իր հերթին, Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, իսկ երկուսը հոսպիտալացվել են։ Երկու ծանր վիրավոր զինյալներ նույնպես տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորվել են նաև երկու քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 17-ամյա աղջիկ։

Երկուշաբթի օրն ավելի վաղ փոխհրաձգություն էր տեղի ունեցել Մախաչկալայում։ Ինչպես նշել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը, ՆԳՆ աշխատակիցները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել և կրակ է բացել նրանց վրա։ Մարզի ղեկավարը կոչ է արել պահպանել հանգստություն, վստահել միայն ստուգված տեղեկատվությանը։

Կարդացեք նաև

Back to top button