ԿարևորՄիջազգային

Ստամբուլի երկրաշարժից տուժել է 151 մարդ

Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ, զոհեր չկան։

«Բարձր հարկերից խուճապահար 151 մարդ ցատկել է ցած։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, բուժումը շարունակում են հիվանդանոցներում։ Զոհեր չկան։ Քաղաքում ընդհանուր առմամբ բնակելի շենքեր չեն վնասվել։ Ֆաթիհ թաղամասում լքված շենք է փլուզվել, սակայն զոհեր և վիրավորներ չկան»,– Հաբերթյուրք հեռուստաալիքը մեջբերել է նահանգային իշխանությունների խոսքերը։

Նահանգապետը զեկուցել է նաեւ, որ երկրաշարժից հետո «չեն գրանցվել բացասական հետեւանքներ, որոնք կարող էին ազդել էներգամատակարարման, գազի ենթակառուցվածքների, ջրամատակարարման եւ կոյուղու վրա»։

Կարդացեք նաև

Back to top button