
81 կգ քաշային կարգում ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 343 կգ արդյունքով (158+185 կգ)։
Պոկում վարժությունում Հարությունյանը ևս արժանացել է արծաթե մեդալի՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումներն ու գլխավերևում պահելով նախ 150 կգ, ապա 155 կգ և 158 կգ կշռող ծանրաձողերը։ Հրում վարժությունում Հարությունյանը բարձրացրել է 185 կգ կշռող ծանրաձողը և այս ձևում 4-րդն էր:




