ԿարևորՄիջազգային

Թրամփն ու Օմանի սուլթանը հեռախոսազրույց են ունեցել Իրանի հետ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի հետ երկխոսությանը և այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հայթամ բեն Թարեկ ալ Սայիդի հետ, հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նախագահն այսօր հեռախոսով խոսել է Օմանի սուլթանի հետ, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջին ուղիղ հանդիպումը կազմակերպելու համար և ընդգծել, որ Իրանը պետք է վերջ դնի իր միջուկային ծրագրին բանակցությունների միջոցով», — ասել է Լևիթը։

«Երկու առաջնորդները քննարկել են նաև ԱՄՆ-ի՝ հութիների դեմ շարունակվող ռազմական գործողությունները և ընդգծել, որ հութիները ծանր գին կվճարեն, քանի դեռ չեն դադարեցնել հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա»,- նշել է Լևիթը։

Ապրիլի 12-ին Օմանում բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։

Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ Ուիթքոֆը։ Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին։

Կարդացեք նաև

Back to top button