ԿարևորՄիջազգային

Գիտությունը կարծես պատրաստվում է հերքել Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը

Մութ էներգիայի խորհրդավոր ուժը, որը տիեզերքին ստիպում է ընդլայնվել, կարծես թե այնպիսի փոփոխություններ է կրում, որ հարցականի տակ է դնում ժամանակի եւ տարածության ներկա հասկացությունները, գիտական նոր բացահայտման մասին է գրում BBC-ին։

Գիտնականների մի մասը կարծում է, որ գիտությունը գտնվում է աստղագիտական ​​խոշորագույն հայտնագործության նախաշեմին: Ենթադրվում է, որ այս հայտնագործությունը կարող է փոփոխել տիեզերքի կառուցվածքի վերաբերյալ առկա տեսությունը, որը հիմնված է Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վրա:

Այս եզրակացությունը հաստատելու համար անհրաժեշտ են ավելի շատ տվյալներ, սակայն Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Օֆեր Լահավն ասում է, որ կարող ենք տիեզերքի պատկերացումների ներկա պարադիգմի փոփոխության ականատեսը լինել:

1998-ին մութ էներգիայի հայտնաբերումը գիտական ցնցում առաջացրեց։ Մինչ այդ,  գիտնականները կարծում էին, որ տիեզերքի ընդլայնումը շարունակվում է մեծ պայթյունից՝ այսինքն տիեզերքի ծննդյան օրվանից, բայց ընդլայնումը պետք է դանդաղի գրավիտացիայի ազդեցության տակ։

Սակայն ամերիկացի եւ ավստրալացի գիտնականների դիտարկումները ցույց էին տվել, որ ընդհակառակը՝ ընդլայնումն արագանում է:

Նրանք չգիտեին, թե ինչ ուժ է ազդում այս երեւույթին վրա, ուստի ժամանակին այն անվանեցին մութ էներգիա։

Կարդացեք նաև

Back to top button