
MITT 2025 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավարն ուշադրության կենտրոնում է․ այնտեղ ներկայացվել է Հայաստանի հմայքն ու մշակույթը։
Ինչպես հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից, մարտի 19-ին «Արարատ» բենդի երաժշտության հնչյունները հայկական շունչ են հաղորդել տաղավարին՝ համախմբելով այցելուներին և ստեղծելով ջերմ ու անկրկնելի մթնոլորտ։
MITT 2025 ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանը ռուսական շուկայում և հանրապետություն բերել զբոսաշրջային նոր հոսք։




