Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօր կստորագրի կրթության նախարարությունը լուծարելու գործընթացի մեկնարկը տվող հրամանագիրը։ Սա Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է։
CNN- ը, պաշտոնատար երկու անձանց վկայակոչելով, հայտնում է, որ ստորագրման արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը հանրապետական նահանգապետերի, ամերիկյան նահանգների կրթության ոլորտի ներկայացուցիչների եւ դպրոցականների մասնակցությամբ։
«Նախագահ Թրամփի հրամանագիրը կմեծացնի կրթության հնարավորությունները՝ սովորողների ծնողներին, նահանգային եւ տեղական հանրությանը թույլ տալով իրենց ձեռքը վերցնել վերահսկողությունը եւ բարելավել բոլոր սովորողների ուսման արդյունքները», նախագահի մամուլի քարտուղար Հարիսոն Ֆիլդսի խոսքերն է մեջբերել հեռուստաընկերությունը։
Նախարարության ամբողջական լուծարման համար պետք է Կոնգրեսի համաձայնությունը, սակայն Թրամփը նախարարին հանձնարարել է գերատեսչությունը փակելու քայլեր ձեռնարկել։
Նախարար Լինդա Մըքմենն արդեն հայտարարել է նախարարության աշխատակազմը 50 տոկոսով կրճատելու մասին։




