ԿարևորՔաղաքական

Շվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը՝  Կանտոնների խորհուրդն այսօր ընդունել է «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորույան ապահովում» վերնագրով բանաձևը։

Օրինագծին կողմ են քվեարկել խորհրդի 46 անդամներից 29- ը։

Փաստաթղթում խորհրդարանականները Շվեյցարիայի իշխանություններին կոչ են անում հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության կազմակերպման համար։ «Այս նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հայրենիք»։

Այս բանաձևը նախորդ տարվա դեկտեմբերի  17-ին արժանացել էր խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի հավանությանը։

Դաշնային խորհրդի երկու պալատների կողմից հավանության արժանանալուց հետո փաստաթուղթը ստանում է օրենքի ուժ։

Կարդացեք նաև

Back to top button