
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը սպասվում է Մոսկվայի ժամանակով 16։00-18։00, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երեքշաբթի նախատեսում է խոսել ՌԴ իր պաշտոնակցի հետ։
«Երեքշաբթի ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ։ Հանգստյան օրերին ահագին աշխատանք է արվել»,- ասել է Թրամփը Ֆլորիդայից Վաշինգտոն ուղեւորվելիս՝ ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցին։
«Ուզում ենք տեսնել, թե կարո՞ղ ենք պատերազմին վերջ տալ։ Հնարավոր է՝ կարող ենք, հնարավոր է՝ ոչ, սակայն շատ լավ հնարավորություններ ունենք»,- ասել է նա։
Թրամփը նշել է, որ Պուտինի հետ խոսելու են «հողի մասին», «էլեկտրակայանների մասին»։




