ԿարևորՀասարակություն

«Սասունցի Դավիթ» կայարանում կփոխարինվի երեք շարժասանդուղք

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների երթևեկությունն առավել  հարմարավետ դարձնելու նկատառումով։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ գործարկումից ի վեր առաջին անգամ փոխվում են նաև շարժասանդուղքները:

«Սասունցի Դավիթ» կայարանում կփոխարինվի երեք շարժասանդուղք, որից մեկն արդեն տեղադրված է: Ծրագրի ընդհանուր արժեքը 115 մլն դրամ է:

«Գործարանային» կայարանում արդեն ծախսվել է շուրջ 220 մլն դրամ: 

Կարդացեք նաև

Back to top button