
Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ է օգնել այդ հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է IRNA-ն։
Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ և անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով մեկնել է Թեհրան:




