Հանրային ռադիոյի ուղիղ եթերում «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդման եթերում այսօր՝ արդի ժամանակների ամենահրատապ թեման՝ մեր «հեռախոսային կախվածությունը»։
🎙Հաղորդավարներ Տիգրան Հարությունյանը և Լուսինե Մուրադյանը հոգեբան Տաթևիկ Նահապետյանի հետ կքննարկեն՝ արդյո՞ք հնարավոր է թեկուզ մեկ օրով հրաժարվել մեր «խելացի» ուղեկիցներից։ Ի՞նչ է տալիս և ի՞նչ է խլում մեզնից սմարթֆոնը, որը վաղուց արդեն պարզ հեռախոս չէ, այլ մեր կյանքի անբաժան մասն է դարձել։
🎼Սպասվում է նաև լավ երաժշտություն, թարմ լուրեր, և իհարկե, ուղիղ եթերում կապ մեր հավատարիմ ունկնդիրների հետ։
☎️Միացեք մեզ՝ նոր օրը դիմավորելու և կարևոր թեման միասին քննարկելու համար։




