ԿարևորՄիջազգային

Գազան «վերցնելու» մասին Թրամփի առաջարկից հետո Մարկո Ռուբիոն առաջին անգամ կայցելի Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-18-ը կմեկնի Մյունխենի անվտանգության համաժողով, այնուհետև նաև Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար և Սաուդյան Արաբիա, հինգշաբթի ուշ երեկոյան հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

Չորեքշաբթի Ռուբիոն հայտարարել էր, որ անկլավում գտնվող պաղեստինցիները պատարազմից ավերված Գազայի վերականգնման շրջանում պետք է վերաբնակեցվեն:

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Ռուբիոն ուղևորության ընթացքում կքննարկի Գազայի հարցը։ «Ստատուս քվոն չի կարող շարունակվել: Նախագահ Թրամփը և Մարկո Ռուբիոն կարծում են, որ ամեն ինչ կարող է փոխվել», — նշել էր պաշտոնյան:

Թրամփը վերջին շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել է Գազայի պաղեստինցիներին վերաբնակեցնելու մասին՝ նշելով, որ նրանք պետք է ընդունվեն տարածաշրջանի արաբական երկրների կողմից, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը։ ԱՄՆ նախագահի այս առաջարկն արդեն մերժվել է արաբական պետությունների և պաղեստինցիների կողմից:

Կարդացեք նաև

Back to top button