
Մանսուրյանական շաբաթ․ Երևանի մետրոպոլիտենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությամբ Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ նրա ստեղծագործությունները մեկ շաբաթ կհնչեն մետրոպոլիտենի կայարաններում, հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
«Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը թողարկվել է 2024թ. դեկտեմբերի 20-ին. դիրիժոր` Սերգեյ Սմբատյան: Սա հիասքանչ հնարավորություն է երաժշտասերների համար՝ վայելելու հայ մեծ կոմպոզիտորի գործերը՝ մետրոպոլիտենի յուրահատուկ մթնոլորտում։
Մանսուրյանը՝ հայ երաժշտության կենդանի լեգենդն, իր ստեղծագործություններով անգնահատելի դեր ունի հայկական մշակույթում և նրա գործերը շարունակում են պահպանել իրենց մեծ նշանակությունը թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։ Շնորհավո՛ր տարեդարձդ, Մաեստրո՛…»,- հայտնում են մետրոպոլիտենից։




