ԿարևորՄիջազգային

Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին կայանալիք բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով, ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Բացի այդ, երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների, ԵԱՏՄ և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ միությունների շրջանակում համագործակցության,  համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։

«Հուսով ենք, որ առաջիկա հանդիպումը կլինի կառուցողական, կնպաստի փոխգործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը և Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ 

Կարդացեք նաև

Back to top button