ԿարևորՔաղաքական

Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար։ 2024 թվականի կատարած աշխատանքներն ամփոփոխ ասուլուսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու համար անհրաժեշտ են հիմքեր:

«Ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր խնդրի մասով Հայաստանն ունի առաջարկներ ու լուծումներ: Եվ կարծում եմ, որ երկխոսությամբ, մեր առաջարկները քննարկելով՝ այդ թվում ըստ անհրաժեշտության ավելի հանրային դարձնելու միջոցով, հնարավոր է, որ մենք կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,- ասել է Պապիկյանը:

Կարդացեք նաև

Back to top button