
ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք Հայաստան-ԵՄ հարաբերությունների դրական դինամիկան, X-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Ես հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում ՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ և կայունություն: Անհամբեր սպասում եմ առաջիկայում վարչապետ Փաշինյանի հետ անձամբ հանդիպմանը»,- գրել է նա։
In my phone call with Armenian Prime Minister @NikolPashinyan we discussed the positive momentum in EU-Armenia relations.
— António Costa (@eucopresident) January 13, 2025
I expressed the EU’s commitment to further strengthen our partnership based on common values and deepen our cooperation across all sectors: security,…
Նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:




