
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնացել է 7 օր, հայտնում են Առաջին ալիքից։
Այս տարի հենց հանդիսատեսն է որոշելու «Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան ներկայացուցչին։
«Սիրելի՛ արտիստներ, «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու համար խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ ընթերցել հայտը ներկայացնելու կանոններն ու պահանջները, ինչպես նաև ՊԱՐՏԱԴԻՐ ծանոթանալ հայտի վերջում կցված մասնակցության ընդհանուր դրույթներին և պայմաններին:
Մրցույթին կարող են մասնակցել 2025թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք՝ ներկայացնելով նախկինում երբևէ չհրապարակված և չհնչած մրցութային երգի վերջնական տարբերակ:
Մրցույթին մասնակցելու համար այցելեք www.eurovision.am և լրացրեք առցանց հայտը:
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը»,-ասված է հաղորդագրության մեջ:




