ԿարևորՀասարակություն

Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց. ՀՀ վարչապետ

Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության շրջանակում վարչապետը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»,- գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով լուսանկար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:

Կարդացեք նաև

Back to top button