Հասարակություն

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարը

Երեկ եւ այսօր հակառակորդը կրկին խախտել է հրադադարը, ,Ֆեյսբուքիե իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Մասնավորապես տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցրել են: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», — գրել է ՊՆ մամուլի խոսնակը։

Կարդացեք նաև

Back to top button