ԿարևորՄիջազգային

Մահացել է ՄԹ նախկին փոխվարչապետ, ԵԽԽՎ Հայաստանի հարցով նախկին զեկուցող Ջոն Պրեսկոտը

86 տարեկան հասակում մահացել է լեյբորիստական ​​կուսակցության նախկին փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը։

Նրա ընտանիքի փոխանցմամբ, Պրեսկոտը տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ և մահացել է ջազի հնչյունների ներքո խնամքի տանը։

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մեր սիրելի ամուսինը, հայրը և պապը` Ջոն Պրեսկոտը, խաղաղությամբ մահացել է 86 տարեկան հասակում»,-ասված է ընտանիքի արած հայտարարության մեջ։

Լեյբորիստական ​​կուսակցության վետերանը և արհմիությունների նախկին ակտիվիստը կառավարությունում իր աշխատելու տարիներին(1997-2007), օգնել է հարթել սուր հակասությունները Լեյբորիստների և արհմիությունների հարաբերություններում:

Ջոն Պրեսկոտը Հայաստանում ավելի հայտնի էր որպես ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող։ Իր այս լիազորությունների շրջանը համընկավ 2008 թվականի նախագահական ընտրություններին եւ դրանից հետո զարգացումներին՝ այդ թվում մարտի 1-ի իրադարձություններին։

Կարդացեք նաև

Back to top button