ԿարևորՄիջազգային

Մակրոնը ֆրանսիական կոնյակի շուրջ Պեկինի հետ վեճը մտադիր է կարգավորել դրական արդյունքով

Չինաստանը պատրաստ է խորացնել ռազմավարական հաղորդակցությունը Ֆրանսիայի հետ և ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը: Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է պետական ​​CCTV հեռուստաալիքը։

Սի Ծինփինը ընդգծել է, որ Չինաստանն ու Ֆրանսիան «անկախ և պատասխանատու տերություններ» են, որոնց հարաբերությունները կրում են «եզակի ռազմավարական և գլոբալ նշանակություն»:

Ի պատասխան՝ Մակրոնն ընդգծել է Չինաստանի կարևոր դերը՝ կանխելու Ռուսաստանի կողմից միջուկային հարվածի էսկալացիան: Նա կոչ է արել Սիին ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու համար:

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ վստահ է՝  ֆրանսիական կոնյակի արտադրողների վրա ազդեցություն ունեցող առևտրային վեճը Չինաստանի հետ հնարավոր է կարգավորել դրական ելքով: Նա հավելել է, որ Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն պլանավորում է հաջորդ տարի այցելել Չինաստան՝ այդ հարցերը քննարկելու:

Այս տարվա գարնանը Չինաստանն սկսել էր հակադեմպինգային հետաքննություն եվրպոական բրենդիների ներկրման հետ կապված, ինչը հարվածի տակ էր դրել ֆրանսիական կոնյակը։ Դրա նկատմամբ Պեկինը կիրառել էր բարձր մաքսատուրքեր։

Սա Չինաստանի պատասխանն էր Եվրամիությանը, որը որոշել էր մաքսատուրքեր կիրառել չինական արտադրության էլեկտրամոբիլների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button