Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարին զիջում է մեկ միավորով

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտին է մոտենում 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ նախավերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 9 հնարավորից ունի 8 միավոր:

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 7 միավոր և կիսում է 2-7-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը ունի 6.5 միավոր:

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանն ունեն 6 միավոր:

10-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 18-ին։

Կարդացեք նաև

Back to top button