ԿարևորՀասարակություն

Վրաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում. Հայաստանը զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն ավարտվեց․ այս տարվա հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող մասնակիցը։ Վրաստանի 4-րդ անգամն է հաղթում մրցույթում՝ դառնալով «Մանկական Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենահաջողակ երկիրը։

Հայաստանի ներկայացուցիչ Լեո Մկրտչյանը զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։

Ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանին 12 միավոր տվեցին Ֆրանսիան, Վրաստանը: Հայաստանի ժյուրին իր 12 միավորը տվեց Վրաստանին:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվում էր Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:

Կարդացեք նաև

Back to top button