
Հայաստանի կառավարությունը կարևորում է աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել միջազգային աշխատանքային օրակարգի ձևավորմանը, ԱՄԿ գլխավոր գլխավոր տնօրեն Ժիլբեր Ունգբոյի հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Հանրապետության նախագահը աշխատանքային այցով Շվեյցարիայում է։
Ժիլբեր Ունգբոն նշել, որ ԱՄԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի զարգացման ծրագրերին՝ մասնավորապես աշխատանքի մշտական և արժանապատիվ պայմանների ապահովման գործում: Հանրապետության նախագահը կարևորել է նաև մեր երկրի միացումը «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային»՝ իր նպաստը և մասնակցությունը բերելով Կայուն զարգացման նպատակների և «Արժանապատիվ աշխատանք» օրակարգի խթանման միջազգային գործընկերության հարթակին:




