
Դոնալդ Թրամփն ունի ԱՄՆ նախագահայան ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ 270 ընտրական ձայներից 267-ը և առաջատար է այն հիմնական մրցավազքում, որոնք դեռ մնացել են՝ ներառյալ Միչիգան և Վիսկոնսին նահանգներում, հաղորդում է Associated Press-ը։
Ամիրիկայի ձայնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում արևելյան ժամանակով ուղիղ կեսգիշերից հետո է, և քվեաթերթիկները դեռևս հաշվվում են մի քանի նահանգներում, այդ թվում՝ Արիզոնայի, Ջորջիայի, Միչիգանի, Նևադայի, Փենսիլվանիայի և Վիսկոնսինի որոշիչ նահանգներում:
Փոխնախագահ Քամալա Հարիսն այժմ ունի 209 ընտրիչների ձայն՝ հաղթելով Հավայան կղզիներում, Նյու Մեքսիկոյում, Օրեգոնում և Վիրջինիայում: Թրամփն այժմ ունի 230 ձայն՝ հաղթելով Այդահոյում և Հյուսիսային Կարոլինայում։
Ինչ վերաբերում է Սենատին, ապա դեմոկրատ Ադամ Շիֆը հաղթեց Կալիֆոռնիայում, իսկ հանրապետական Բերնի Մորենոն հաղթեց Օհայոյում:




