
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 63 կգ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։
Նա ընդամենը 30 վայրկյանում բացահայտ առավելությամբ հաղթել է Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսլիմ Ամաևին։
Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում 5։2 հաշվով հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն վրացի Լեռի Աբուլաձեին։ Քառորդ եզրափակիչում 6։3 հաշվով պարտության էր մատնել մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը պարտվել էր։




