ԿարևորՄիջազգային

Վրաստանի նախագահը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է երկրի խորհրդարանական ընտրություններում համընդհանուր կեղծիքների մասին, որոնց արդյունքում հաղթել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։

«Ուզում եմ ասել՝ որպես երկրում մնացած միակ անկախ ինստիտուտ, որ չեմ ճանաչում այս ընտրությունները», — ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում՝ ընտրություններն անվանելով «ռուսական հատուկ գործողություն»։ Միաժամանակ նա չի հստակեցրել, թե արդյո՞ք կարծում է, որ Ռուսաստանն անմիջական դերակատարություն է ունեցել ընտրություններում։

«Մենք շատ արտասովոր բանի ականատես եղանք։ Սա տոտալ կեղծիք էր, ձեր ձայների տոտալ գողություն, ամեն միջոցի օգտագործում, որը մենք տեսել ենք այս կամ այլ երկրներում ընտրությունները կեղծելու համար»,- ասել է նա։

Զուրաբիշվիլին հոկտեմբերի 28-ին խաղաղ ցույցի կոչ է արել։

«Ուզում եմ բոլորիդ վաղը երեկոյան ժամը յոթին հրավիրել Ռուսթավելի [պողոտա], ուր միասին կհայտարարենք աշխարհին և ինքներս մեզ, որ չենք ճանաչում այս ընտրությունները», — ասել է Զուրաբիշվիլին նշելով, որ բողոքի ակցիան խաղաղ է լինելու։

Կարդացեք նաև

Back to top button