Գեղարքունիքի Սոթք բնակավայրում առաջին ձյունն արդեն տեղացել է` «Ռադիոլուր»-ին փոխանցել է բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ գյուղացիները դեռ չեն հասցրել հավաքել կարտոֆիլը` մոտ 150 հա։ Սա մարդկանց տարվա եկամուտն է, ապրուստի միջոցը՝ փոխանցել է Սևակ Խաչատրյանը։
Սոթքն ունի մոտ հազար բնակիչ։




