ԿարևորՄիջազգային

Միացյալ Նահանգները հակահրթիռային համակարգեր և զորք է ուղարկելու Իսրայել. Պենտագոն

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է զորք, ինպես նաև ամերիկյան նորագույն հակահրթիռային համակարգեր ուղարկել Իսրայել, տեղեկացնում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ այդ քայլը կոչված է «պաշտպանելու Իսրայելին», որը նախապատրաստվում է Իրանին պատասխան հարվածին։ Հոկտեմբերի 1-ին Թեհրանն ավելի քան 180 հրթիռ էր արձակել Իսրայելի վրա։ Ըստ Պենտագոնի խոսնակ, գեներալ մայոր Պատրիկ Ռայդերի՝ զորքերի տեղակայումը մի մասն է միայն այն «լայնաշավալ փոփոխությունների, որոնք ԱՄՆ ռազնական ուժերն իրականացրել են վերջին ամիսներին»։

Նշվում է, որ դրա նպատակն է Իսրայելին աջակցելը, ինչպես նաև Իրանի ու Իրանի կողմից աջակցություն ստացող խմբավորումների հարձակումներից ԱՄՆ աշխատակիցներին պաշտպանելը։ Կիրակի օրը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգներն իր զինված ուժերի կյանքը վտանգում է՝ հրթիռային համակարգեր գործադրելու համար նրանց Իսրայել ուղարկելով։

«Վերջին մի քանի օրերին մենք ահռելի ջանքեր ենք գործադրել, որպեսզի կանխենք պատերազմի տարածումը ողջ տարածաշրջանում։ Ես անթաքույց հայտարարում եմ, որ մեր ժողովրդին և մեր շահերը պաշտպանելու հարցում մեզ համար խոչընդոտ չկա», – X-ում գրել է Արաքչին։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button