
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչով անցկացվող դասընթացներն ավարտվել են, ամփոփվել են արդյունքները:
Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 9 քաղաքներից տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրված ավելի քան 400 մասնակից ստացել է բազային գիտելիքներ ՏՏ ոլորտում:
Դասընթացներն իրականացրել է դրամաշնորհային մրցույթը հաղթած «Armenian Code Academy» ընկերությունը։




