
Քաղաքը երևանցիների համար ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով, մենք շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր, ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը: 1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:
2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»,- գրել է նա, կից հրապարակելով տեսանյութ։




