ԿարևորՄշակույթ

«Սրճարաններում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի հոբելյաններին

Երվանդ Քոչարի թանգարանում սեպտեմբերի 10-ին բացվելու է «Սրճարաններում» խորագրով ցուցահանդեսը՝  նվիրված մեր ժամանակի մեծագույն գեղագետների՝ Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի ծննդյան 100-ամյա և 125-ամյա հոբելյաններին, հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից։

Ցուցահանդեսի պաշտոնական բացման օրը՝ տեղի կունենա նաև  «Քոչարի և Ազնավուրի հրաշանաց աշխարհներում» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ներկայացնում է մեծ շանսոնիեի՝ երգեր դարձած բանաստեղծությունների ընտրանի՝ ձևավորված Մաէստրո Քոչարի՝ դրանց համահունչ ստեղծագործությունների վերատպություններով:

Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս՝ մինչև հոկտեմբերի 10-ը։

Ցուցահանդեսը կազմակերպված է  ՀՀ կառավարության աջակցությամբ՝ արվեստագետներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Կարդացեք նաև

Back to top button