
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Այսօր գիշեր կարկտահարվել են Շիրակի մարզի Ազատան, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք ու Արևիկ գյուղերի ցանքատարածքները: Այս տարվա առաջին խոշոր կարկտահարությունը հողին է հավասարեցրել 15 000 հեկտար տարածքում ցանված բանջարաբոստանային կուլտուրաները: Կարկուտը հացահատիկին առայժմ խնայողաբար վերաբերվեց, վնասելով շուրջ 1000 հեկտար: Շիրակի մարզի գյուղվարչության պետի հավաստմամբ՝ վնասի չափի գումարային ու տարածքային մեծությունը պարզ կլինի երկուշաբթի։




