ԿարևորՔաղաքական

Մոսկվան վերահաստատել է Երևանի և Բաքվի հաշտեցմանն աջակցելու պատրաստակամությունը

Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ինչպես նշել էպաշտոնյան, ռուսական կողմը դրական է գնահատում մայիսի 10-11-ը Ղազախստանում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

«Դա կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհով։ Եվս մեկ կարևոր քայլ է արվել այս ուղղությամբ»,- ընդգծել է Գալուզինը։

«Մոսկվան արդեն երկու անգամ ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների փուլերը՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին: Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխադարձ ընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար»,- նշել է նա։

Դիվանագետը բարձր է գնահատել նաև Աստանայի դերը, որը ևս հարթակ է ստեղծել հայ-ադրբեջանական շփումների համար։

Կարդացեք նաև

Back to top button